Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը շուրջ 15 միլիոն դրամ կհատկացվի

Կառավարությունը մարտի 15-ին որոշում կընդունի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը շուրջ 15 միլիոն դրամ հատկացնելու մասին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018թ-ի սեպտեմբերի 10-17-ը Երևանում կաայանալիք ուշուի և քունգֆուի 3-րդ Եվրոպայի գավաթը։

Մրցույթի անցկացման ապահովման նպատակով նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում կարիք կլինի հատկացնել 14 միլիոն 707 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

Նշվում է նաև, որ ուշու մարզաձևը ներառված է Միջազգային օլիմպիական կոմիտեի օրակարգում՝ օլիմպիական մարզաձև ճանաչվելու համար։ ՀՀ-ում Եվրոպական գավաթի անցկացումը նպատակ ունի մասսայականացնելու ուշուն ՀՀ և տարածաշրջանում և բարձրացնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը Եվրոպայում՝ որպես բարձրակարգ առաջնություններ բարձր մակարդակով անցկացնելու կարողունակ պետություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել