«Արաքս» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի

«Արաքս» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Կառավարությունը հաստատել է որոշման նախագիծը, այն ուժի մեջ է մտել մարտի 18-ից: 

Հիմնավորման մեջ նշված է, որ «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20%-ը մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում պատկանում է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը:

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 80% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 17-ի թիվ 1833-Ա որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում:

«Արաքս» ՓԲԸ-ի իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհի 37/8:

Գործունեության ոլորտը եղել է գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կազմակերպումը, սակայն ընկերությունը երկար տարիներ իր հիմնական գործունեությամբ չի զբաղվում: «Արաքս» ՓԲԸ-ի գույքի պահառությանհամար անշարժ գույքի մի մասը տրված է վարձակալության: Ընկերության գույքի պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումն իրականացվում է վարձակալությունից ստացված միջոցներով:

Ընկերությունն ունի 6 աշխատող:

«Արաքս» ՓԲԸ-ի գույքի գերակշիռ մասը կազմում է ք.Երևան Գ.Նժդեհ 37/8 և 37/13 հասցեներում գտնվող անշարժ գույքը՝ շենքշինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 2596,03 քառ.մ, իսկ դրանք սպասարկող հողամասի չափը՝ 0,41972 հա: Ընկերության 780 քառ.մ մակերեսով արտադրամասի զբաղեցրած 679.38 քառ.մ հողատարածքն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

ՀՀ կառավարության 13.04.2017թ. թիվ 396-Ա որոշմամբ թույլատրվել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը իր ենթակայության «Արաքս» ՓԲԸ-ի  80% պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու համար, ելնելով նախապատվության իրավունքից, առաջարկել 134 118.0 հազար դրամ գնահատված արժեքով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:  Նույն որոշմամբ սահմանվել էր նաև, որ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերն իրենց նախապատվության իրավունքից չօգտվելու, ընկերության կողմից 134 118.0 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

2017թ. հունիսի 12-ին կայացած «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովում ընկերության 20% ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը հրաժարվել են 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի գնման նախապատվության իրավունքից, որից հետո՝ ընկերությունը ևս հրաժարվել է բաժնետոմսերը ձեռք բերելուց՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: ՀՀ կառավարության 13.04.2017թ. թիվ 396-Ա որոշման պահանջները կատարելու նպատակով, «Արաքս» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերը 134 118.0 հազար դրամ գնահատված արժեքով ներկայացվել է մասնավորեցման՝ դասական աճուրդով, սակայն աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:

 

Ընկերության կրեդիտորական պարտքերը 01.01.2018թ. դրությամբ կազմում են՝ 

          – կրեդիտորական պարտքեր բյուջեին                     – 411.0 հազար դրամ,

          – կրեդիտորական պարտք աշխատավարձի գծով     – 662.0 հազար դրամ,

          – ստացված ընթացիկ կանխավճարներ                   – 10.0 հազար դրամ,

          – այլ կրեդիտորական պարտքեր                             – 154.0 հազար դրամ,

          – այլ ընթացիկ պարտավորություններ                     – 697.0 հազար դրամ

          Ընդամենը                                                             – 1934,0 հազար դրամ:   

Ներկայումս ընկերության վարձակալների թիվը պակասել է, ինչի հետևանքով կրճատվել է նաև ֆինանսական մուտքերը, ինչն անհնարինէ դարձնում ընկերության գույքի պահառությունը և ընթացիկ պարտավորությունների մարումը, ինչի արդյունքում ավելանում են ընկերության կրեդիտորական պարտավորությունները:

Սույն նախագծով առաջարկվում է «Արաքս» ՓԲԸ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել լուծարման:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել