Կառավարությունն այս շաբաթ գումարվող նիստին՝ մարտի 15-ին կքննարկի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու մասին» նախագիծը։
Այն ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն։
Նախագծով առաջարկվում է «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարանների ձեռքբերման նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը վերապահել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը:
Փաստաթղթի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շահառուներին վարկային ռեսուրսների տրամադրումը: