Ավանդի դիմաց փոխհատուցումը տրամադրվում է նախկին ԽՍՀՄ խնայբանկ ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:
Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:
Ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի՝ մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) մնացորդները գումարվում են և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ:
Ավանդի դիմաց տրամադրվող փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.
- 1000 ռուբլուց ոչ ավելի – Ավանդի գումարը անգամ 84
- 1001 ռուբլուց մինչև 3000 ռուբլի – 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումար x 29.4)
- 3001-ից մինչև 5000 ռուբլի – 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումար x 16.8)
- 5001 ռուբլուց մինչև 10.000 ռուբլի – 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումար x 8)
- 10.000 ռուբլուց ավելի – 216.400+(ավանդի 10.000 խորհրդային ռուբլին գերազանցող գումար x 4)
Եվգենյա Համբարձումյան