Արդյո՞ք հնարավոր է ուսման վարձը վճարել արտարժույթով

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասի «դ» կետի ընթացիկ արժութային գործարքներ են համարվում ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կատարվող գործարքները կամ վճարումները` անկախ դրանց գումարային մեծությունից (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), դրանք են`  ոչ առևտրային բնույթի փոխանցումները Հայաստանի Հանրապետության տարածք և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ներառյալ` աշխատավարձի, կենսաթոշակների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների փոխանցումները.

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի վերլուծության հիման վրա կարելի է ասել, որ ոչ առևտրային բնույթի փոխանցումները ՀՀ տարածք և ՀՀ տարածքից դուրս, ներառյալ՝ կենսաթոշակների, ժառանգությունների, ֆինանսական օգնության, նվիրատվությունների  փոխանցումները բացառությամբ աշխատավարձի վճարումների, կարող են իրականացվել նաև արտարժույթով ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել