ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 255 դեպք, որից 88-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկնաում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 132 կենցաղային կանչ, 45 հրդեհ, 16 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 2 եւ տուժել 29 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 19 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ թունավորման 9 դեպք, որի հետեւանքով տուժել է 16 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: