Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ստորագրել է N 394-Ա հրամանը, որով բավարարել է «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության դեղատնային գործունեության իրականացման այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտը:
Այսպիսով, ցանցի դեղատներից մեկը կգործի նաև ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա, 10 շենք, 62 հասցեում: