Թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` մանր չափերով` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000-10.000 դրամի չափով: Այս մասին սահմանում է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 110.2 հոդվածը, իսկ զգալի չափերով նշված բույսերը աճեցնելը կամ ցանելը առաջացնում է տուգանքի նշանակում`10-30 հազար դրամի չափով:
ՄՇԱԿՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ` ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅՍԵՐԻ ԶԳԱԼԻ ԵՎ ՄԱՆՐ ՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Անվանումը |
Չափերը` հատով |
|
մանր, մինչև … ներառյալ |
զգալի…-ից մինչև … ներառյալ |
||
1. | Երկնագույն լոտոս (Nymphea caerulea տեսակի բույս) |
5 |
6-9 |
2. | Էֆեդրա (Ephedra L խմբի բույս) |
5 |
6-9 |
3. | Կատ (Catha տեսակի բույս) |
1 |
2-3 |
4. | Կոկա (Erythroxylon խմբի ցանկացած տեսակի բույս) |
1 |
2-3 |
5. | Կանեփ (Canabis խմբի բույս) |
5 |
6-9 |
6. | Հավայան վարդ (Argyreia nervosa տեսակի բույս) |
5 |
6-9 |
7. | Մեսկալին պարունակող կակտուս (Lophophora williamsii տեսակի բույս), ինչպես նաև մեսկալին պարունակող այլ կակտուսներ |
1 |
2 |
8. | Պսիլոցիբին և /կամ/ պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկեր |
10 |
11-19 |
9. | Քնաբեր կակաչ (Papaver sօmniferum L. տեսակի բույս) և ափիոնի շարքի թմրալկալոիդներ պարունակող կակաչի մյուս տեսակները |
5 |
6-9 |
10. | Եղեսպակ կանխագուշակողների (Salvia Divinorum տեսակի բույս) |
5 |
6-9 |
11. | Միտրագինա գեղեցիկ (Mitragynaspeciosa) |
1 |
2-3 |
Եվգենյա Համբարձումյան