Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Գայանե Ղ.-ն: Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության համաձայն նա 2017թ նոյեմբերի 26-ից հյուրընկալվել է իր ընկերուհու՝ Ա. Ա.-ի տուն, որը գտնվում է Իջևանում: Նշվում է, որ հյուրընկալության հաջորդ օրը, ժամը 11:00-ից մինչև 15:30-ն ընկած ժամանակահատվածում Գայանե Ղ.-ն օգտվել է, որ ընկերւոհին տանը չէ, և կատարել է ենթադրյալ հանցագրոծությունը: Նա դիտավորությամբ հափշտակել է 100.000 դրամ կանխիկ գումար, «Philips» ապրանքանիշի հեռուստացույց, կանացի ոսկյա մատանի, ոսկյա ականջօղ, վերջինիս պատճառելով ընդհանուր 445500 դրամի գույքային վնաս:
Գայանե Ղ.-ի նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով: