ԱԱԾ զորամասի սահմանային ուղեկալի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գործը դատարանում է

Հ.Օհանջանյանը ՀՀ ԱԱԾ N զորամասի «Սարչապետ 9» սահմանային ուղեկալի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Նա հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թ-ի հոկտեմբերի 31-ին, ժամը 14:30-ի սահմաններում, վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող պայմանագրային զինծառայող Ա.Ե.-ի հետ:  Օհանջանյանը նրա նկատմամբ բռնություն է գործադրել՝ առողջությանը պատճառելով ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք նաև, որ գործը կքննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել