Արարատի մարզի Արբաթ գյուղում գտնվող հողատարածքում երկու տղամարդկանց միջև կաղամբ գողանալու համար վիճաբանություն է եղել:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ա.Ս-ն 2017թ-ի հոկտեմբերի 13-ին գնացել է հողատարծք, որտեղ կաղամբ է աճեցնում:
Նշված վայրի հարևանությամբ նկատել է Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի բնակիչ, 1966թ-ին ծնված Գ.Մ.-ին և վերջինիս մեղադրել իր հողատարածքից կաղամբ գողանալու մեջ:
Հարցի շուրջ նրանց միջև ծագած վիճաբանություն է սկսվել, ինչի ժամանակ էլ Ա.Ս.-ն իր մոտ գտնվող հողագործական բահով դիտավորությամբ 4 անգամ հարվածել է Գ. Մ.-ին: Բահով հարվածներ է հասցրել նրա դմքին, ձախ ուսի ն, ձախ կողոսկրերին, որից հետո շարունակել է ձեռքերով հարվածներ հասցնել՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի փակ վնասվածքի, ձախից 7-րդ, 8-րդ, կողերի կոտրվածքների, ձախից հետտրավմատիկ պնևմոթորաքսի, ձախ ուսահոդի շրջանի սալջարդի, քերծվածքի, ձախ թիակային շրջանի սալջարդի, փափուկ հյուսվածքների հեմատոմայի, քերծվածի, կզակային շրջանի պատռված վերքի, պարանոցի ձախ կեսի քերծվածի ձևով:
Գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ նիստը կնախագահի դատավոր Թաթուլ Պողոսյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով: