Վիեննայում դանակով հարձակվել են անցորդների վրա. վիրավորներ կան

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ՝ մարտի 7-ի երեկոյան 30 րոպեում դանակով 2 հարձակում է տեղի ունեցել անցորդների վրա: 4 մարդ ծանր վնասվածքներ է ստացել: Այդ մասին հայտնում է CNN-ը:

Լրատվականի թղթակցին ոստիկանը հայտնել է, որ առաջին հարձակումը տեղի է ունեցել մետրոյի Նեսթրոյպլազ կայարանի հարևանությամբ գտնվող ռեստորանի մոտ: Տղամարդը հարձակվել է ընտանիքի՝ հոր, մոր և նրանց դստեր վրա:

Չորրորդ անձը մարմնական վնասվածքը ստացել է երկրորդ հարձակման ժամանակ՝ քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ:

Երկրորդ հարձակման առընչությամբ Վիեննայի ոստիկանության մամլո քարտուղար Պատրիկ Մայերհոֆերը CNN- ին ասել է, որ Աֆղանստանի քաղաքացի է ձերբակալվել:

Դեռ պարզ չէ, արդյո՞ք երկու դանակահարությունները կապված են միմյանց հետ, թե՝ ոչ:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել