28-ամյա տղամարդը բերման ենթարկվեց կեղծ փողեր իրացնելու կասկածանքով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 5-ին, ժամը 10.30-ին, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գոռ Ե.-ին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նշենք, որ Գոռ Ե.-ն մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել