Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց տեղավորելու հարցերով հանձնաժողով կստեղվծի

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի միջոցներով կառուցված և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ գտնվող շենքերում Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց տեղավորելու հարցերով հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի»:

 

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել