Դատախազը այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանին. ԳԴ

Նկատի ունենալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արկադի Պապյանի՝ տևական ժամանակ հացադուլի մեջ լինելու, նրա մտահոգությունների և ներկայացրած պահանջների նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը և նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել խնդրի շրջանակներում հնարավոր թյուրըկալումներից՝ տեղեկացնում եմ հետևյալը.

Դեռևս երկու օր առաջ՝ մարտի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանին, լսել է նրան, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն ենթարկել հարցման: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ժամանակ կալանավորը նոր հանգամանքներ չի ներկայացրել: Դժգոհություն է հայտնել համապատասխան քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ՝ նշելով, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին: Նրան պատշաճ կերպով, բանավոր բացատրվել է, որ քրեական հետապնդումն իրականացվում է նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների համակցության հիման վրա, իսկ անձի մեղավորության կամ անմեղության որոշումը դատարանի բացառիկ իրավասության շրջանակներում է:

Նույն օրը Քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից ստուգվել է նաև նրա առողջական վիճակը, կազմվել է համապատասխան տեղեկանք:

Ավելին. այսօր՝ մարտի 7-ին, Արկադի Պապյանին է այցելել նաև համապատասխան քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը: Վերջինս լսել է նրա մտահոգությունները, ևս մեկ անգամ նրան ներկայացրել է իրեն առաջադրված մեղադրանքը և դրա փաստական հիմքի էությունը, ինչպես նաև պարզաբանել է դատավարական բողոքարկման և միջնորդություններ ներկայացնելու հետ կապված իրավունքներն ու մեխանիզմները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել