ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել։ Նա մի քանի կանանց Երախտագիտության մեդալով պարգևատրել է բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։
Այսպիսով, Երախտագիտության մեդալով են պարգևատրվել՝
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Սոնա Հովսեփյանը,
Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ, հարկային ծառայության 3-րդ դասի ավագ խորհրդական Արմինե Առաքելյանը,
Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վերլուծության բաժնի առաջատար մասնագետ Հեղինե Մովսեսյանը,
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Տավուշի պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անյուտա Ավալյանը։
Ազգային անվտանգության ծառայության վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Մելանյա Թավոյանը,
Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ, արդարադատության մայոր Քրիստինե Թումանյանը։