Արսեն Բաբայանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net հետ զրույցում հաստատեց Արսեն Բաբայանը։

«Ազգային ժողովի նախագահի նշանակումը եղել է երեկ՝ մարտի 6-ին»,-ասաց նա։

Արսեն Բաբայանը նաև նշեց, որ ԱԺ հանրային կապերի վարչության պետի պաշտոնում ինքն է աշխատում և ոչ մի փոփոխություն չի եղել։

«Ես նշանակվել եմ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար՝ պահպանելով վարչության պետի իմ աշխատանքը, և որպես պետական ծառայող, կատարում եմ տեղակալի պարտականությունների ժամանակավոր փոխարինում»,-նշեց Բաբայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել