Դպրոցականների գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 19-ից

Դպրոցներում 2017-2018 թվականների ուսումնական տարվա պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հունիսի 20-ին ստորագրված 711-Ն հրամանում։ Նույն հրամանաով սահմանվում է մեկ դասաժամի տևողությունը՝ 45 րոպե:

Սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները.

– Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները կսկսվեն 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:

-Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդները կսկսվեն   2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:

– 3-12-րդ դասարանների սովորողներին  գարնանային արձակուրդ կտրվի 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել