Այսօր մեկ ժամ շուտ կավարտենք աշխատանքը

Վաղը՝ մարտի 8-ին նշվում է կանանց միջազգային տոնը, որը ոչ աշխատանքային օր է համարվում։

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել