Հակամրցակցային վարքագծի համար պաշտոնյաները կտուգանվեն 500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամի չափով

Նոր փոփոխություններ կլինեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Ազգային ժողովում նշեց, որ օրենքը համապատասխանեցվել է փոփոխված Սահմանադրությանը և այսուհետ հանձնաժողովը կոչվելու է  «ինքնավար մարմին»:

«Վերանայել ենք նաև տուգանքների գանձման մեխանիզմները: ԵՏՄ-ի օրենսդրության համաձայն՝ տուգանքները պետք է գանձվեն տոկոսներով՝ կախված տնտեսվարողի հասույթից: Խոշոր տնտեսվարողները ավելի շատ են վճարում, իսկ փոքրերը ավելի քիչ, մինչդեռ մեր օրենսդրության մեջ տուգանքները սահմանված են բացարձակ մեծություններով: Ինչպես նաև պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն պետական պաշտոնյաների համար: Եթե պետական պաշտոնյաները համաձայնության կամ պայմանավորվածությունների մեջ մտնեն տնտեսվարողների հետ, ապա դա նույնպես կարող է համարվել հակամրցակցային գործողություններ իրականացնել»,-ասաց Արտակ Շաբոյանը և հավելեց, որ այդ պաշտոնյաները  հակամրցակցային վարքագծի համար կտուգանվեն 500 000 դրամից մինչև 1 միլիոն դրամի չափով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել