Ի՞նչ կենսագրություն ունի նորանշանակ փոխնախարար Տիգրան Խաչատրյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մարտի 6-ին ստորագրած որոշման համաձայն Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ:

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը․

Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970թ-ի դեկտեմբերի 11-ին, Երևանում։

Կրթություն

1987-1992թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետ

1993-1996թթ.` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում

1996թ.` Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն

1995թ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ

1995-1996թթ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր տնտեսագետ

1996-1998թթ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, Պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ

1998-1999 թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հարկային քաղաքականության վարչության պետ

1999-2001թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ

2001-2006թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2006-2016թթ.` Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն

2008-2014թթ. Զարգացման հայկական գործակալություն, խորհրդի անդամ

2016թ. Համահայկական բանկ, խորհրդի անդամ

2016 թ.հոկտեմբերի 21-ից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել