Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել. 32 մարդ է զոհվել

Սիրիայում Հմեյմիմ ավիաբազայում վայրէջքի ժամանակ ընկել է ռուսական փոխադրող Ան-26 ինքնաթիռը: Այս մասին երեքշաբթի՝ մարտի 6-ին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախնական տվյալներով զոհվել է 32 մարդ, 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամները:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Սիրիայում կործանվել էր նաև գրոհային Սու-25 օդանավը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել