Սերժ Սարգսյանը 2018 թ-ի փետրվարի 27-ին ստորագրել է ՀՀ օրենքը «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայի վավերացնելու մասին։
Օրենքով վավերացվել է 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված` «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ)․
«Ադրբեջանի Հանրապետության կողմից 1968 թվականի նոյեմբերի 8-ին «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայի վերաբերյալ կատարված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ»:
Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտել մարտի 1-ին։
Ալիսա Չիլինգարյան