Վարչապետին է ներկայացվել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու ծրագիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ֆրանսիական Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը և այլք:
Հյուրերը վարչապետ Կարապետյանին են ներկայացրել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը, որում ներդրվելու է Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:
Ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է ծրագրի իրականացումը: «Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող և անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ ՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել