Փետրվար ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7770 զանգ. նախարարություն

2018 թվականի փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ

ծառայության միջոցով ստացվել է7770 զանգ:

Ստացված զանգերից 1255-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 3176-ը՝ ընտանիքի անապահովության, 288-ը՝ երեխայի խնամքի, 989-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 271-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 146-ը՝ մայրության նպաստի, 89 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (101), ավանդի փոխհատուցման (260) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Փետրվար ամսին ստացվել է 70 բողոք, որից 3-ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին,  2-ը՝

Սոցիալականաջակցության տարածքային բաժիններին, իսկ 65-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել,իսկ լրացուցիչ ուսումնասիրությունպահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել