Առաջարկում եմ ժամանակավորապես արգելել ուսուցիչներին իրականացնել քարոզչություն. Արտակ Զեյնալյան

Ազգային ժողովում այսօր՝ մարտի 6-ին, քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

«Նախատեսվեց, որ Սահմանադրության ընդունման, Սահմանադրության փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրքվե անցկացնելու հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների 1/3, կառավարությունը, այլ նաև 200 հազար քաղաքացի: Նախատեսվեց, որ օրենքի նախագիծ քաղաքացիական նախաձեռնության կարգով կարող է ներկայացվել Ազգային ժողով 50 հազար քաղքացիների կողմից և եթե ԱԺ-ի կողմից այդ օրենքը չի ընդունվում, ապա 50 հազարին միավորվելով ևս 300. 000 քաղաքացի նախագիծը կդրվի հանրաքվեի»,-նշել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ուշադրությունը հրավիրեց այն հարցին, որ որոշ անձանց կատեգորիկ արգելված է քարոզչությամբ զբաղվել, սակայն մարդկանց մի խումբ կա, որոնց արգելված է քարոզչությամբ զբաղվել միայն աշխատանքային պարտականությունները կատարելիս:

«Խոսքը ուսումնադաստիրակչական հաստատություններում աշխատող անձանց մասին է: Մենք գիտենք, որ վերջին շրջանում Հայաստանում զանգվածային ընտրակեղծարարությունների մեջ են ներգրավվում մանկավարժական կադրերը: Մի կողմ թողնենք, որ մենք զգալիորեն իջեցրել ենք մանկավարժի դերը մեր երկրում հենց այդ ընտրական գործընթացների արդյունքում, բայց հիմա ինչո՞ւ չենք ուզում ազատվել այդ խնդրից, իրենց էլ մեզ հետ ազատենք»,-նշեց Գևորգ Պետորսյանը:

Պատգամավորի տեսակետը պաշտպանեց նաև պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ գոնե ժամանակավոր պետք է արգելվի ուսուցիչներին քարոզչություն իրականացնել:

«Այսօր արդեն Հայաստանում կա տարբերակված մոտեցում և խտրակակնություն: Ուսուցիչների 90 տոկոսը միևնույն կուսակցության անդամ են: Ես չեմ անձնավորում, չեմ հնչեցնում կուսակցության անունը: Համակարգային եմ մոտենում խնդրին: Առաջարկում եմ՝ ժամանակավորապես արգելել ուսուցիչներին իրականացնել քարոզչություն, քանի դեռ չի վերացել այդ խտրական մոտեցումը»,-նշեց Արտակ Զեյնալյանը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել