Վարչապետը իրավունք չի ունենա ինքն իրեն պարգևատրելու. նոր օրենքի նախագիծ

Ինչպես նախագահը, նոր նախագծով նաև վարչապետը այլևս չի կարողնա ինքն իրեն պարգևատրել: Ազգային ժողովում քննարկվում է  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  օրենքի նախագիծը:

«Քննարկման առարկա կդարձնենք նաև, թե պետք է արդյոք սահմանափակում նախատեսել ԱԺ նախագահի, ՍԴ նախագահի և բարձրագույն դատական խորհրդի նախագահի համար՝ ասելով, որ նրանք ևս չպետք է պարգևատրվեն: Այստեղ ուղղակի տարբերությունն այն է, որ վարչապետը կարող է նաև նախագահին առաջարկել պարգևատրել օրինակ՝ ԲԴԽ այս կամ այն անդամին կամ նախագահին և սա էր տրամաբանությունը, որ մենք արգելք չէինք դրել, որ այս անձինք ևս կարող են պարգևատրվել պաշտոնավարման ընթացքում»,-նշեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարցի քննարկումը ավարտվեց, նախագիծը քվերակության կդրվի հաջորդ նիստի ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել