Կառավարությունը որոշում կընդունի նախագահի նստավայրի համար տարածք ձեռք բերելու մասին

Կառավարությունն այսօր՝ մարտի 6-ին որոշում կընդունի նախագահական նստավայրի համար տարածք ձեռք բերելու մասին։

Նախագծում նշվում է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի՝ սեփականու­թյան իրավունքով իրեն պատկանող՝ քաղաք Երևան, Մաշտոցի պող. թիվ 47 հասցեում գտնվող` շուրջ 6 միլիարդ 803 միլիոն դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը՝ 5727,2 քառ.մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,379152 հա հողամասը` 537,869.3 հազար դրամ կադաստրային արժեքով, մասնակի հատուցմամբ (իրական արժեքից ցածր արժեքով)՝ 68,085.1 հազար դրամ արժեքով, օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության:

Այս անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով ՊԳԿՎ-ին ՀՀ 2018թ-ի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից այս տարվա 1-ին եռամսյակում կհատկացվի  շուրջ 68 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարել է, որ կառավարության ընդունելությունների տունը, որը նախատեսված է որպես Հանրապետության 4-րդ նախագահի նստավայր ընդգրկված է մասնավորեցման ծրագրում:

Նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ը կդառնա, իսկ վարչապետի նստավայրը տեղակայված է լինելու Բաղրամյան 26 հասցեում:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել