Որքա՞ն պետական տուրք պետք է վճարել՝ դատական գործին 3-րդ անձի մասնակցության համար

«Պետական տուրքի մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել:

Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

Հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`

ա) դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով,
բայց ոչ պակաս 150 դրամից
բ) ոչ դրամական պահանջով 4000 դրամ
2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար` 500. 000 դրամ
3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար` 100.000 դրամ
4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար`
ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար 1000 դրամ
բ) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար 2000 դրամ
գ) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար 1000 դրամ
դ) այլ դիմումների համար 3000 դրամ
5. հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու կամ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումների համար, օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար`

4000 դրամ

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`
ա) դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով
բ) ոչ դրամական պահանջի գործերով 10.000 դրամ
գ) հատուկ վարույթի գործերով 8000 դրամ
7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`
ա) դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս 10.000 դրամ և ոչ ավելի 100.000 դրամից
բ) ոչ դրամական պահանջի գործերով 20.000 դրամ
գ) հատուկ վարույթների գործերով 10. 000 դրամ
8. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի
որոշման պատճենը (կրկնօրինակը) գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար`
500 դրամ և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով
9. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար` 200 դրամ և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` 100 դրամ
10. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար` պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` 1000 դրամի չափով

Օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել