Եմենի քաղաքացիների համար Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման հետ կապված սահմանափակում կմտցվի

Կառավարությունն այսօր՝ մարտի 6-ին կայանալիք նիստի ընթացքում որոշում կընդունի Եմենի Հանրապետության քաղաքացիների համար դեպի Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման հետ կապված սահմանափակում մտցնել։

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

Այս որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերջին տասնամյակում Եմենում ներքաղաքական իրավիճակը լարված է, որն իր գագաթնակետին է հասել 2014 թվականին և մինչ օրս շարունակվում է գերլարված մնալ: Իրավիճակի կտրուկ վատթարացում է սպասվում նաև ներքաղաքական անհամաձայնությունների ներքո 2017թ. դեկտեմբերի 2-ին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի սպանությունից հետո: Հնարավոր են նոր բախումներ, զինված ընդհարումներ:

Որոշման ընդունմամբ ՀՀ Կառավարության 2008թ. ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշման կարգավորման շրջանակում ավելանում է նոր կետ, որը նախատեսում է Եմենի քաղաքացիներին և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման հետ կապված սահմանափակում:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել