Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը փետրվարի 22-ին ստորագրել է նոր, N 162-Ա հրամանը, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու համար մանկավարժները վերապատրաստումներ պետք է անցնեն հետևյալ կազմակերպություններում.
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ
«Կրթություն առանց սահմանի» ՀԿ
«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ: