Հրազդանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների մի մասը կտեղափոխվի Աբովյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Կոտայքի մարզային ստորաբաժանումը տեղակայված է Հրազդան քաղաքում: Այս մասին նշվում է կառավարաությանը ներկայացված ԱԻՆ նախագծում, որն ընդգրկված է գործադիրի վաղվա՝ մարտի 6-ին կայանլիք նիստի օրակարգում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի տվյալների Կոտայքի մարզում գտնվող արտադրական վտանգավոր օբյեկտները հիմնականում տեղակայված են Աբովյան քաղաքի հարակից տարածքներում, հետևաբար աշխատանքները օպերատիվ կազմակերպելու և դրանց օպերատիվ արձագանքելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Կոտայքի մարզի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների մի մասի աշխատանքները կազմակերպել Աբովյան քաղաքի Բարեկամության թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկի 76.5 քմ մակերեսով տարածքում, որի արժեքը կազմում է շուրջ 5,9 միլիոն դրամ։

Միաժամանակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ Կոտայքի մարզպետարանում քննարկվել է վերոնշյալ տարածքը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրելու հարցը, որի կապակցությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարանը առարկություն չի հայտնել:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկի 76.5 քմ մակերեսով տարածքը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել