Սահմանվել է պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակը

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստերագրել։ Որոշման մեջ նշվում է․

«1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 11-րդ կետում՝
ա. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պարբերությունում «420» թիվը փոխարինել «478» թվով,
բ. «կառուցվածքային ստորաբաժանումներ» պարբերությունում «147» թիվը փոխարինել «153» թվով,
գ. «կենսառեսուրսների կառավարման գործակալություն» պարբերությունում «25» թիվը փոխարինել «22» թվով,
դ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին 195 3-» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին՝
Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ՝ 55 3 1
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ 55 3 1».
2) 13-րդ կետում՝
ա. «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն» պարբերությունում «485» թիվը փոխարինել «482» թվով,
բ. «նախարարության աշխատակազմ» պարբերությունում «145» թիվը փոխարինել «142» թվով,
գ. «կառուցվածքային ստորաբաժանումներ» պարբերությունում «129» թիվը փոխարինել «126» թվով»։

Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդ օրը։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել