Ամերիկայի Միացյանլ Նահանգներ դեսպանատունը տեղեկություն է տարածել, որով կարելի է իմանալ, թե ով կարող է օգտվել վիզա ստանալու պահանջից ազատված լինելու ծրագրից։
Որոշելու համար՝ արդյոք համապատասխանում եք Վիզայից հրաժարման ծրագրի (Visa Waiver Program) պահանջներին, այցելեք https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visa-waiver-program.html կայքէջը: Նաև կարող եք այցելել Ուղևորությունների թույլտվության էլեկտրոնային համակարգի (Electronic System for Travel Authorization, ESTA) կայքը https://esta.cbp.dhs.gov/esta հասցեով:
Հնարավոր է, որ Վիզայից հրաժարման ծրագրի գործընկեր երկրի քաղաքացիներ հանդիսացող որոշ ճանապարհորդներ, այնուամենայնիվ, չկարողանան այդ ծրագրի շրջանակներում ճանապարհորդել դեպի Միացյալ Նահանգներ:
Եթե դուք 2011 թ. մարտ ամսից հետո ճանապարհորդել եք Իրան, Իրաք, Լիբիա, Սուդան, Սիրիա, Սոմալի կամ Եմեն, ապա վիզայից հրաժարման ծրագրի շրջանակներում ճանապարհորդելու իրավունք չունեք: Նմանապես, եթե Իրանի, Իրաքի, Սուդանի կամ Սիրիայի երկքաղաքացի եք, ապա նույնպես իրավունք չունեք ճանապարհորդելու Վիզայից հրաժարման ծրագրի շրջանակներում: Այդ ճանապարհորդները պետք է նախատեսված ուղևորության օրից շատ առաջ նախապես դիմեն ոչ ներգաղթային վիզայի համար, որպեսզի խուսափեն անհարկի ձգձգումներից:
Ամենամոտ ապագայում ճանապարհորդելու մտադրություն ունեցողները կարող են պահանջել վիզայի տրամադրման հարցով շտապ ընդունելություն: Վիզայի տրամադրման հարցով շտապ ընդունելություն պահանջելու համար նախ սովորական ընդունելության օր նշանակեք հնարավոր ամենամոտ ամսաթվով: Այնուհետև մտեք ձեր հաշիվը, սեղմեք «Շարունակել», ընտրեք «Պահանջել շտապ» և հետևեք ցուցումներին: Ճանապարհորդը պետք է պահանջը ներկայացնելիս նշի ճանապարհորդության օրը և նպատակը, ինչպես նաև տրամադրի ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության՝ իր ESTA կարգավիճակի վերաբերյալ ստացած տեղեկանքի պատճենը և, եթե ESTA դիմումը մերժվել է, մերժման պատճառը:
Վիզայից հրաժարման ծրագրի շրջանակներում ճանապարհորդելու սահմանափակումների, ներառյալ էլեկտրոնային անձնագիր ունենալու պահանջի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքէջում՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/tourism-visit/visa-waiver-program.html.