Իրանի կենտրոնական հատվածում գրանցվել է 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Այս մասին տեղեկացնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը:
Նշենք, որ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք: