Ովքե՞ր են Ազգային ժողովի ամենաակտիվ պատգամավորները

Իրավաբան.net-ը ներկայացնում է վերջին շրջանում ամենաշատը ելույթ ունեցած պատգամավորների հնգյակը ըստ parliamentmonitoring.am:

Առաջին տեղում է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը:

Ընդհանուր առմամբ նա  ունեցել է 94 ելույթ:

Երկրորդ տեղում է «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը: Ընդհանուր առմամբ պատգամավորը ունեցել է 76 ելույթ:

Երրորդ տեղում նույն խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն է:

Պատգամավորը ունեցել է 67 ելույթ:

Չորրորդ և հինգերորդ տեղերում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նույն խմբակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Նիկոլ Փաշինյանը ունեցել է 64, իսկ Մանե Թանդիլյանը 59 ելույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել