Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ հարձակվել են իր վրա: Այս մասին տեղեկանում ենք նրա թվիթերյան էջից:
«Ինձ վրա հարձակվել են, հրեցին, ես ընկա, ինչ-որ բան լցրեցին ինձ վրա՝ ասելով Ժիրինովսկու համար են անում: Ոստիկանություն ենք կանչել»,-նշել է նա:
Հարձակում գործած անձը Ալան Ձուցևն է՝ Մոսկվայի պետդումայի ներկայացուցչի օգնականը, ոստիկանությունը արձանագրություն է կազմել:
Նշենք, որ ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ Քսենյա Սոբչակը լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու վրա ջուր էր լցրել: Հաղորդման ընթացքում ժիրինովսկին մի քանի անգամ վիրավորեց Սոբչակին, ինչին էլ հետևեց այս գործողությունը:
Եվգենյա Համբարձումյան