Առողջապահության նախարարությունը վերահսկողական ֆունկցիա չունի. ԱՆ ներկայացուցիչ

Առողջապահության նախարարությունը վերահսկողական ֆունկցիա չունի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարության հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտորնի և շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը՝ խոսելով նախարար Լևոն Ալթունյանի ստորագրած հրամանի մասին, որով սահմանվում են դպրոցում սովորող երեխաների ծանրաբեռնվածության վերաբերյալ նորմեր:

Շատ ծնողներ ահազանգում են, որ  նախարարի հրամանով սահմանված նորմերը պրակտիկայում չեն կիրառվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները:  Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից:

Այս հրամանով սահմանվում է, որ ուսաստատության 1-9-րդ դասարաններում նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում չի թույլատրվում, իսկ 10-12-րդ դասարաններում թույլատրվում է նույն առարկայից կրկնակի (անմիջապես իրար հաջորդող) դասերի անցկացում:

Դասացուցակը կազմվում է հաշվի առնելով առարկաների բարդության աստիճանի սանդղակը, սովորողների օրվա և շաբաթվա մտավոր աշխատունակության առավելագույն թույլատրելի նորմերը, դասացուցակին ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Դասամիջոցների տևողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տևողությունը կազմում է 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց 20-ական րոպե: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ և/կամ 3-րդ դասաժամերից հետո:

Սովորողների կողմից բերվող դասագրքերի և գրենական պիտույքների հավաքածուի քաշը չպետք է գերազանցի 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ:

Հրամանը ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 12-ից:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել