Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ Թուֆենկյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի նկատմամբ Բեյրութում հարձակում է կատարվել:
«Անչափ զարմացա ու զայրացա՝ տեղեկանալով Թուֆենկյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Raffi Doudaklian-ի նկատմամբ փետրվարի վերջին Բեյրութում կատարված հարձակման մասին։ Արդեն շուրջ երկու տարի է՝ ակտիվորեն գործակցում ենք Րաֆֆիի հետ, և նրա հայրենանվեր գործունեության մասին Արցախում գիտեն շատ շատերը։
Վստահ եմ, որ նրա վրա ձեռք բարձրացրած տաքգլուխ դեռահաս-երիտասարդները, երբ մի օր գոնե մասնակիորեն գիտակցեն նրա վաստակը Հայրենիքի առջև, խորապես զղջալու ու ներում են խնդրելու Րաֆֆիից։
Շուտափույթ ապաքինում, Րաֆֆի ջան»,-նշված է եղել հաղորդագրության մեջ։