Որքա՞ն աշխատավարձ կստանա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել:

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի աշխատավարձ կկազմի 793 հազար 680 դրամ: Իսկ նույն հանձնաժողովի անդամի աշխատավարձը կկազմի 661 հազար 400 դրամ:

Օրենքը ընդունվել էր 2017 թվականի հունիսի 9-ին, սակայն ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլի 10-ից:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել