Այս տարվա սկզբից «Մերսեդես» մակնիշի մեքենաների ABS արգելակման համակարգերի գողությունների վերաբերյալ մոտ 20 ահազանգեր են ստացվել ոստիկանություն:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
«Միշտ թիրախ են ընտրվել «Մերսեդես» մանիշի ավտոմեքենաները: Բոլոր դեպքերում գողության ձեռագիրը նույնն էր: Կոտրում էին ապակին, բացում շարժիչի կափարիչը և հափշտակում արգելակման համակարգը»,-նշում է ավագ օպերլիազոր Միխաիլ Գարակյանը:
![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t35.0-12/28694111_1619263394836057_405558970_o.png?oh=e933835e8205fcefd198b42e4eeaef17&oe=5A9DD94B)
ավագ օպերլիազոր Միխաիլ Գարակյան
Դեպքերի հիմնական մասը կատարվել էր Երևանի Արաբկիր թաղամասում: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն առաջին իսկ ահազանգից հետո ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, այդ թվում՝ դարանակալումներ՝ գիշերային ժամերին, շրջայցեր, օպերատիվ տղեղկությունների իրացումներ և այլն՝ հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու համար:
Ոստիկանների տեսադաշտում երկու կասկածյալ է եղել և որոշել են նրանց բռնել հենց հանցագործության պահին: «Փետրվարի 24-ին կազմակերպեցինք դարանակալումներ: Ժամը երեքն անց երեսունին երկու տղամարդ մոտեցան Ռուբինյանց փողոցում գտնվող «Մերսեդես» մանիշի ավտոմեքենային և փորձում էին բացել շարժիչի կափարիչը:
![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t35.0-12/28754771_1619266168169113_1238057409_o.png?oh=0a9e6877edfb436a6e74e2b7b93d3742&oe=5A9CA081)
Նույն պահին նրանց բռնեցինք և գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի մասին»,-նշում է ավագ օպերլիազոր Միխաիլ Գարակյանը:
Բերման ենթրկվածները Սպիտակի քաղաքացի 40-ամյա Գ.Մ-ն և երևանցի 46-ամյա Ա.Շ.-ն են: Գ.Մ-ի մեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել է «Մերսեդես»-ի ABS արգելակման համակարգ:
Ոստիկանությունից նշում են, որ միայն այս տարի շուրջ 20 նմանատիպ գողություն է կատարվել:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննությունը շարունակվում է: