Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանի կենսագրությունը

2018 թվականի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը:

Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել.

  1. Արմեն Բեկթաշյանը (5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում),
  2. Անի Մխիթարյանը (5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում),
  3. Սերգեյ Չիչոյանը (5 տարի ժամկետով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարա)
  4. Արմեն Խաչատրյանը (3 տարի ժամկետով, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում),
  5. Ռուզաննա Հակոբյանը (3 տարի ժամկետով, ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում):

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում դատավոր Արմեն Խաչատրյանի կենսագրությունը:

Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում։

1988 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժինը, որն ավարտել է 1993 թվականին։

1993 թվականից մինչև 1994 թվականը գտնվել է ժամկետային զինծառայության մեջ։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։

1999 թվականից աշխատանքի է անցել Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ. իսկ 2000 թվականին նշանակվել է նույն դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։

2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազի օգնականի պաշտոնում, այնուհետև՝ մինչև 2006 թվականը զբաղեցրել է նույն կայազորի զինդատախազի ավագ օգնականի պաշտոնը։

2005 թվականին ՀՀ Ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

2006 թվականից մինչև  2007 թվականն աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2007 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր:

2014 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է:

Լուսանկարը՝ Դատական դեպարտամենտից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել