2018 թվականի մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը:
Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների քվեարկության արդյունքներով՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել.
- Արմեն Բեկթաշյանը (5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում),
- Անի Մխիթարյանը (5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում),
- Սերգեյ Չիչոյանը (5 տարի ժամկետով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարա)
- Արմեն Խաչատրյանը (3 տարի ժամկետով, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում),
- Ռուզաննա Հակոբյանը (3 տարի ժամկետով, ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում):
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում դատավոր Սերգեյ Չիչոյանի կենսագրությունը:
Ծնվել է 1966 թվականին Գավառ քաղաքում։
1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Կամոսարք» գործարանուն՝ որպես իրավաբան։
1989 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Գավառի ՆԳԲ ծառայությունում։
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ դատավորի պաշտոնում։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։
2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հյուսիսային քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2014 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է:
Լուսանկարը՝ Դատական դեպարտամենտից