Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գարեգին Մելքոնյանը ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գարեգին Մելքոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-նշված է որոշման մեջ։