Պաշտպանի աջակցությամբ «Վեոլիա Ջուր»-ը քաղաքացիների նկատմամբ նշանակած տուգանքները զրոյացրել է

Երեք քաղաքացի խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից նշանակված տուգանքները վերանայելու հարցում:

Ըստ դիմումատուների՝ իրենց բնակարաններում հին ջրաչափերը նորով փոխարինելուց հետո ընկերության աշխատակիցներն իրականացրել են լաբորատոր փորձաքննություններ և հայտնաբերել են արտաքին միջամտությամբ պայմանավորված խախտումներ:

Պաշտպանին հասցեագրված բողոքներով քաղաքացիները հայտնել են իրենց անհամաձայնությունը լաբորատոր փորձաքննությունների արդյունքների և նշանակված տուգանքների վերաբերյալ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն նշանակված տուգանքները զրոյացրել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել