Փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտ՝ փաստաբանների համար

Փաստաբանների պալատի նախագահի 01.03.2018թ. թիվ 106-Լ որոշմամբ «Փաստաբանի արտոնագիր և վկայական տրամադրելու» կարգում կատարված փոփոխություններով սահմանվել է փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտի տրամադրման կարգը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 01.03.2018թ. թիվ 107-Լ որոշմամբ սահմանվել է փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտի ձևը և նկարագիրը:

Փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտը փաստաբանին տրամադրվում է կամավորության սկզբունքով, միայն դիմումի հիման վրա՝ քարտի արժեքի փոխհատուցմամբ:

ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏՆ ԱՆՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է՝

– առաջին անգամ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու մասին դիմում ներկայացրած փաստաբանի հավակնորդին.

–  2018 թվականի մարտի 1-ի դրությամբ գործող փաստաբանական գործունեության արտոնագիր ունեցող փաստաբաններին՝ Պլաստիկ քարտ ստանալու մասին դիմումը մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը (ներառյալ) ներկայացնելու դեպքում:

Պլաստիկ քարտ ստանալը փաստաբանին չի զրկում իր վկայականը և արտոնագիրը զուգահեռ օգտագործելու իրավունքից:

* Կարգի վերջին ինկորպորացիան՝ 01.03.2018թ դրությամբ

Բեռնել «Փաստաբանի արտոնագիր և վկայական տրամադրելու» կարգը.

Բեռնել փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստիկ քարտի ձևը և նկարագիրը.

Բեռնել փաստաբանի արտոնագրին և վկայականին փոխարինող պլաստի քարտ ստանալու մասին դիմումի ձևաթուղթը.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել