Մոսկվայի իրավապահները ռումբի մասին կատակի պատճառով «Շերեմետևո» օդանավակայանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնում է RENTV-ն: Սուվորյանը պատրաստվում էր «Շերեմետևո» օդանավակայանից գիշերային չվերթով (SU1964) Երևան ժամանել, սակայն ստուգման ժամանակ որոշել է կատակել:
Ուղևորների ստուգման ծառայության տեսուչի հարցին, թե ինչ է արկղերի մեջ, Սուվորյանը պատասխանել է. «ռումբեր»:
Տեսուչը կանչել է անվտանգության աշխատակիցներին եւ իրավապահներին, որոնք տղամարդուն տեղափոխել են տրանսպորտային ոստիկանության բաժին: Արկղերում բարեկամների համար նվերներից բացի ուրիշ ոչինչ չի եղել: