Սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար, այսօր՝ մարտին կայացած կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում է ընդունվել։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2018 թ. պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ գումար, որը կտրամադրվի սահմանամերձ 25 համայնքների բնակիչներին:
Նշենք նաև, որ կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ Սպանդարյանի միջնակարգ դպրոցի շենքի ջեռուցման համակարգի վերականգման աշխատանքների իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Սպանդարյանի միջնակարգ դպրոցը ստեղծվել է 1976 թվականին: Դպրոցն ունի երկու մասնաշենք, այնտեղ սովորում է 222 աշակերտ: