2018թ-ի փետրվարի 16-ին վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որով աստատել կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը, ըստ որի՝
1. Քրեակատարողական հիմնարկում արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ներգրավել հետևյալ աշխատանքներում և պաշտոններում`
- քրեակատարողական ծառայության ղեկավարման կենտրոնական կամ տարածքային մարմիններ, դրանց ստորաբաժանումներ.
- այն շինություններում, որոնցում տեղակայվում է հսկողություն իրականացնող անձնակազմը, ինչպես նաև որտեղ պահվում են զենք, ծառայողական փաստաթղթեր կամ հատուկ տեխնիկական միջոցներ.
- պահպանության ինժեներական կամ տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ.
- կապի և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ.
- դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պահպանման, հաշվառման, բաշխման, պատրաստման կամ արտադրության աշխատանքներ.
- զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ.
- հեռահաղորդակցության, վիդեո-աուդիո ձայնագրող սարքերի և նկարահանող այլ տեխնիկայի օգտագործման միջոցով կատարվող աշխատանքներ.
- մթերային կամ իրերի պահեստների պահպանման աշխատանքներ, ինչպես նաև այդ պահեստներում` որպես վաճառող, գանձապահ, հաշվապահ կամ պետ.
- վարձու աշխատողների նկատմամբ վերադաս պաշտոններ.
- ոգելից խմիչքների արտադրություն.
- կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների կամ առարկաների արտադրություն:
2. Բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու դեպքում արգելվում է ներգրավել հետևյալ աշխատանքներում և պաշտոններում`
- դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պատրաստման կամ արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.
- զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.
- ոգելից խմիչքների արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.
- դատապարտյալների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցի վարորդ.
- ցանկացած տեսակի գիշերային հերթափոխով աշխատանք:
Այս որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 3-ից։
Նշենք, որ այս որոշումով ուժը կորցրած ճանաչվել ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 960-Ն որոշումը:
Ալիսա Չիլինգարյան