ՀՀ քաղաքացի եմ 2011 թվականի դեկտեմբերի 2-ից, երբ դեռ չէի կարող երազել, որ ՀՀ-ն իր Սահամանադրությունը կփոխի. Արմեն Սարգսյան

«Հայաստանի հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:

Իր քաղաքացիության հարցը պարզաբանելով՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ նա, ՀՀ քաղաքացի լինելով, դիմել է  Մեծ Բրիտանիային՝ մշտական կեցության, իսկ հետո նաև  քաղաքացիության համար. «Ես դրանից հետո պետական ծառայության մասին չէի մտածում և կարծում էի, որ իմ կյանքը ուրիշ ճանապարհով կգնա: Սակայն քաղաքացիություն ստանալուց հետո էլ ես զգացել եմ ինձ ՀՀ քաղաքացի»:

ՀՀ 4-րդ նախագահին թեկնածուն նշեց նաև, որ Բրիտանիայում երկքաղաքացին շատ հեշտությամբ կարող է հրաժարվել քաղաքացիությունից. «Կրկնակի քաղաքացիություն ունեցողների համար մերժման պրոցեդուրա չկա: Ես ՀՀ քաղաքացի եմ 2011 թվականի դեկտեմբերի 2-ից, երբ դեռ չէի կարող երազել, որ ՀՀ-ն իր Սահամանդրությունը կփոխի: Ես միայն ՀՀ քաղաքացի եմ»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել